17:04  ,  22 փետրվարի, 2019

Ալեքսանդր Գլեբ. Հենրիխ Մխիթարյանին հարցրի, թե արդյոք հավանում է կյանքն Անգլիայում

Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի 37-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը պատմել է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» 0:3 հաշվով պարտությունից հետո վերցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը։

«Խաղից հետո մոտենում էին անգլիացի երկրպագուներ եւ լուսանկարվում ինձ հետ։ Հանդիպեցի նաեւ ընկերներիս։ Խաղից հետո զրուցեցի Ռոբեր Պիրեսի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Խոսեցինք կյանքից, իսկ Հենրիխից վերցրեցի մարզաշապիկը։ Հենրիխին հարցրեցի, թե ինչ կարծիք ունի Լոնդոնի մասին եւ արդյոք հավանում է կյանքն Անգլիայում։ Նա արդեն հարմարվել է անգլիական կյանքին»,- Գլեբի խոսքը մեջբերում է sport24.ru-ն։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գլեբն «Արսենալում» խաղացել է 2005-2008-ը: ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում հանդես եկավ 78 րոպե: 

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի ֆրանսիական «Ռենը», որը 1/16 եզրափակիչում 2 խաղերի արդյունքում հաղթեց իսպանական «Բետիսին» (3։3, 3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս