22:08  ,  22 փետրվարի, 2019

Պոչետինո. Քեյնը 10 օր առաջ էլ կասեր, որ պատրաստ է խաղալ, բայց կորոշեն բժիշկները

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի մարզավիճակի եւ «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության հանդիպմանը մասնակցության հավանականության մասին: Ֆուտբոլիստն ապաքինվել է ծանր վնասվածքից հետո, որի պատճառով բաց թողեց 5 շաբաթ:

«Մարզչական շտաբի եւ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո կընդունենք որոշում Քեյնի մասնակցության վերաբերյալ: Իհարկե, եթե Քեյնին հարցնեիք թեկուզ 10 առաջ՝  նա կասեր, որ պատրաստ է խաղալ: Հարին գիշատիչ է: Բայց վերջին խոսքը միշտ իմն է: Թիմում տեղի ունեցող ամեն ինչի համար ռիսկն ու պատասխանատվությունն իմն է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի «Բարնլի» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում