16:19  ,  22 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում փետրվարի 22-ին անցկացվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Փլեյ-օֆֆի առաջին փուլում Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին պայքարից դուրս թողած Լոնդոնի «Արսենալին» բաժին հասավ ֆրանսիական «Ռենը», որը 1/16 եզրափակիչում 2 խաղերի արդյունքում հաղթեց իսպանական «Բետիսին» (3։3, 3։1)։

Այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար՝ բացառությամբ Կիեւի «Դինամոյի» եւ ռուսական ակումբների (Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտի պատճառով):

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 14-ին: Քառորդ եզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ

«Չելսի» (Անգլիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)

«Նապոլի» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Վալենսիա» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Սլավիա» (Չեխիա)

 «Ռեն» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա)

 «Զենիթ» («Ռուսաստան») - «Վիլյառեալ» (Իսպանիա)

Առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս