16:40  ,  22 փետրվարի, 2019

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը

ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտի 4-ից 15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների հայտացուցակները: Կանանց Հայաստանի հավաքականը Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ հանդես կգան հետեւյալ կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Մ. Սարգսյան, Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքկանն աշխարհի առաջնության մասնակցության իրավունքը ստացել է 2018թ. Օլիմպիադայում 6-րդ տեղ գրավելու շնորհիվ:

Կանանց պայքարում հանդես կգան նաեւ Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը: Հայաստանի թիմը ստացել է երկրորդ պահեստայինի կարգավիճակ՝ երկու հավաքականների հրաժարվելու կամ այլ պատճառներով չմասնակցության դեպքում, կստանա խաղալու իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում