15:30  ,  22 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Դիեգո Գոդինը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլեիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում 33-ամյա Գոդինն առաջ է անցել Ջեյսոն Դենայերից («Լիոն»), Տիագո Ալկանտարայից («Բավարիա») եւ Ռահիմ Ստերլինգից («Մանչեսթեր Սիթի»)։

Թուրինի «Յուվենտուսի» դեմ տնային խաղում ուրուգվայցի պաշտպանը դարձել էր գոլի հեղինակ՝ օգնելով «Աթլետիկոյին» հաղթել 2։0 հաշվով։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացել էին «Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 2:0, «Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:3, «Լիոն» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0, «Լիվերպուլ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:0 հանդիպումներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում