14:44  ,  22 փետրվարի, 2019

ՖԻՖԱ-ն «Չելսիին» արգելել է խաղացողներ ձեռք բերել առաջիկա 2 տրանսֆերային պատուհաններին

ՖԻՖԱ-ն Լոնդոնի «Չելսիին» մեղավոր է ճանաչել անչափահաս խաղացողների տրանսֆերներում խախտումներ թույլ տալու հարցով, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։

Հայտնաբարել են անչափահաս խաղացողների անօրինական 29 գրանցումներ։ Այդ կապակցությամբ ՖԻՖԱ-ն «Չելսիի» վրա տրանսֆերային արգելք է սահմանել առաջիկա 2 պատուհանների ընթացքում։

Արքելքը վերաբերում է «Չելսիի» բոլոր թիմերին, այդ թվում՝ կանանց եւ ֆուտզալի։ Այսպիսով, լոնդոնյան ակումբը չի կարողանա տրանսֆերներ իրականացնել 2019-ի ամռանն ու 2020-ի հունվարին։ Բացի այդ, «Չելսին» տուգանվել է նաեւ 600 հազար շվեյցարական ֆրանկ։

Միեւնույն ժամանակ, ՖԻՖԱ-ի որոշումը դեռ չի մտել ուժի մեջ։ «Չելսին» ունի բողոքարկելու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում