13:41  ,  22 փետրվարի, 2019

Ռուսաստանի ֆուտբոլային միությունն ունի նոր նախագահ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Դյակովը նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ, հայտնում է կազմակերպության կայքը:

Փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ընտրություններում Դյակովը միակ թեկնածուն էր նախագահի պաշտոնում եւ ընտրվել է միաձայն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՌՖՄ-ն ղեկավարելու դեպքում կհեռանա «Զենիթից»:

Վիտալի Մուտկոյի հեռանալուց հետո Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատարն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում