18:10  ,  22 փետրվարի, 2019

«Ռեալն» ու Մոդրիչը փոխհամաձայնության են եկել

Մադրիդի «Ռեալը» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը փոխհամաձայնության են եկել գործող պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հարցում:

Marca-ի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021թ. հունիսի 30-ը:

Մոդրիչը 2012 թվականին Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության 23 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ Մոդրիչը կարիերան ավարտի Արքայական ակումբում, այդ պատճառով մտադիր է բարձրացնել նրա աշխատավարձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում