13:08  ,  22 փետրվարի, 2019

Նեյմարը մեկնել է Բրազիլիա

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնել է Բրազիլիա, որտեղ կշարունակի վերականգնողական փուլը:

Այդ ընթացքում 27-ամյա բրազիլացին կլինի ՊՍԺ-ի բժիշկների հսկողության ներքո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարի 23-ին վնասվածք էր ստացել «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում: Ոտնաթաթի 5-րդ թաթոսկրի կոտրվածքի պատճառով նա բաց կթողնի 10 շաբաթ: Մանրակրկիտ հետազոտությունից հետո որոշվել է, որ վիրահատության անհրաժեշտություն չկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում