19:43  ,  22 փետրվարի, 2019

Սերդար Ազմունը՝ եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած իրանցի ֆուտբոլիստ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունը, դուբլի հեղինակ դառնալով թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում, եվրագավաթներում գոլերի քանակը հասցրել է 8-ի:

24-ամյա Ազմունը դարձել է եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած իրանցի ֆուտբոլիստը: Նա 2 գոլ առաջ է անցել Իրանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ալի Դաեիից, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ այդ խաղում ռուսական ակումբը 3:1 հաշվով հաղթել էր Սերդար Ազմունի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ: Ստամբուլում կայացած առաջին խաղում «Ֆեներբահչեն» առավելության էր հասել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում