11:33  ,  22 փետրվարի, 2019

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն դարձավ Կամո Հովհաննիսյանի ակումբակիցը

«Արարատ-Արմենիայի» բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը տեղափոխվել է «Ժետիսու», հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը:

Բուլղարիայի հավաքականի թեկնածուն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ժետիսուի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:

29-ամյա Դիմիտրովն այս մրցաշրջանից առաջ Սոֆիայի «Սլավիայից» էր տեղափոխվել «Արարատ-Արմենիա»: Հայաստանի ընթացիկ առաջնության 17 տուրերում նա խփել է 10 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով