10:55  ,  22 փետրվարի, 2019

«Զենիթի» երկրպագուների տպավորիչ ֆայեր-շոուն «Ֆեներբահչեի» դեմ խաղից առաջ

View this post on Instagram

#ЗенитФенербахче #ZenitFenerbahce

A post shared by zenit_spb (@zenit_spb) on

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկրպագուները գեղեցիկ ակցիա են անցկացրել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղից առաջ: Ռուս երկրպագուները ֆայեր-շոու են անցկացրել «Գազպրոմ Արենա» ստադիոնի մոտ գտնվող ճանապարհին, որտեղով անցել է «Զենիթի» ֆուտբոլիստների ավտոբուսը:

Հիշեցնենք, որ այդ խաղում ռուսական ակումբը 3:1 հաշվով հաղթել էր իրանցի հարձակվող Սերդար Ազմունի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ: Ստամբուլում կայացած առաջին խաղում «Ֆեներբահչեն» առավելության էր հասել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս