10:40  ,  22 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգայի խաղից հետո 2 թիմերի երկրպագուները 20 րոպե մնացել են տրիբունայում եւ շարունակել երգել

Իսպանական «Բետիսի» ու ֆրանսիական «Ռենի» միջեւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղից հետո 2 թիմերի երկրպագուական խմբեր մոտ 20 րոպե մնացել են ստադիոնում: Նրանք շարունակել են երգել ու փոխանակվել վանկարկումներով:

Հիշեցնենք, որ Իսպանիայում կայացած խաղում «Ռենը» հաղթել էր 3:1 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ: Առաջին խաղում գրանցվել էր 3:3 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում