10:30  ,  22 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության անոնս

Շվեյցարական Նիոնում փետրվարի 22-ին կանցկացվի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Փլեյ-օֆֆի առաջին փուլից հետո պայքարը շարունակում են 16 ակումբներ՝ «Արսենալ» (Անգլիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա), «Նապոլի» (Իտալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Վալենսիա» (Իսպանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Զենիթ» («Ռուսաստան»), «Չելսի» (Անգլիա), «Ինտեր» (Իտալիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Բենֆիկա» («Պորտուգալիա»), «Սլավիա» (Չեխիա), «Սեւիլիա» (Իսպանիա):

Նույն երկրի ներկայացուցիչները 1/8 եզրափակիչում կարող են հանդիպել իրար: Այս փուլում միայն Կիեւի «Դինամոն» չի կարող խաղալ ռուսական ակումբների հետ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտի պատճառով:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին: 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին եւ 14-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով