09:50  ,  22 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Կալում Հոդսոն Օդոյը («Չելսի»), Սերդար Ազմունը («Զենիթ»), Պաբլո Սարաբիան («Սեւիլիա») եւ Պատսոն Դական («Զալցբուրգ»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի է ունենեալու փետրվարի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում