02:02  ,  22 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները:

Անգլիան ներկայացնում են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», Իսպանիան՝ «Սեւիլիան», «Վալենսիան» ու «Վիլյառեալը», Իտալիան՝ «Նապոլին» ու «Ինտերը», Ռուսաստանը՝ «Զենիթն» ու «Կրասնոդարը»:

Պայքարը շարունակում են նաեւ Զագրեբի «Դինամոն», չեխական «Սլավիան», Կիեւի «Դինամոն», ֆրանսիական «Ռենը», պորտուգալական «Բենֆիկան»,  Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», ավստրիական «Զալցբուրգը»:

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 22-ին: Հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին եւ 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս