01:53  ,  22 փետրվարի, 2019

ԵԼ. «Չելսին» ու «Ինտերը» 1/8 եզրափակիչում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի մասնակիցները: Լոնդոնի «Չելսին» պայքարից դուրս թողեց շվեդական «Մալմյոյին», իտալական «Ինտերը»՝ ավստրիական «Ռապիդին»:

Պայքարը շարունակում են նաեւ, ռուսական «Կրասնոդարը», չեխական «Սլավիան», Կիեւի «Դինամոն», ֆրանսիական «Ռենը», պորտուգալական «Բենֆիկան»:

Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էին դուրս եկել Լոնդոնի «Արսենալը», Զագրեբի «Դինամոն», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», իտալական «Նապոլին», ավստրիական «Զալցբուրգը», իսպանական «Վալենսիան», «Վիլյառեալը», «Սեւիլիան» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Չելսի» (Անգլիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 2:1), (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 55, Ռոս Բարքլի, 74, Կալում Հադսոն-Օդոի, 84

Հեռացում՝ Ռասմուս Բենգտսոն («Մալմյո»), 73, երկրորդ դեղին քարտ

«Ինտեր» (Իտալիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 4:0 (առաջին հանդիպում՝ 1:0), (տեսանյութ)

Մատիաս Վեսինո Ֆալերո, 11, Անդրեա Ռանոկիա, 18, Իվան Պերիշիչ, 80, Մատեո Պոլիտանո, 87

«Բայեր» (Գերմանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:0)

Չարլիս Արանգիս, 87 – Մագոմեդ-Շալի Սուլեյմանով, 84

«Բետիս» (Իսպանիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:3 (առաջին հանդիպում՝ 3:3)

Ջովանի Լո Չելսո, 41 – Ռամի Բենսեբաինի, 22, Ադրեն Էնու, 30, Մբայե Նիանգ, 90+4

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 2:2)

Ֆրանսիսկո Սոլ, 32

«Բենֆիկա» («Պորտուգալիա») - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 2:1)

«Գենկ» (Բելգիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 1:4 (առաջին հանդիպում՝ 0:0)

Լեանդրո Տրոսարդ, 10 – Վլադիմիր Ցոուֆալ, 23, Իբրահիմ Տրաորե, 53, Միլան Շկոդա, 64, 68

«Արսենալ» (Անգլիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 3:0  (առաջին հանդիպում՝ 0:1), (տեսանյութ)

Զախար Վոլկով, 4, ինքնագոլ, Շկոդրան Մուստաֆի, 39, Սոկրատիս, 60

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:2)

Միսլավ Օրշիչ, 15, Էմիր Դիլավեր, 33, Բրունո Պետկովիչ, 73

Հեռացում՝ Դավիդ Լիմբերսկի («Վիկտորիա Պլզեն») 87, երկրորդ դեղին քարտ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 4:1 (առաջին հանդիպում՝ 2:2)

Լուկա Յովիչ, 23, Սեբաստիեն Ալեր, 27, 11մ, 80, Անտե Ռեբիչ, 88 – Ժունիոր Մորաես, 63

«Նապոլի» (Իտալիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

Սիմոնե Վերդի, 43, Ադամ Ունա, 75

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 4:0 (առաջին հանդիպում՝ 1:2)

Կսավեր Շլագեր, 17, Պատսոն Դակա, 29, 43, Մունաս Դաբուր, 90+4

Չիրացրած 11մ՝ Մունաս Դաբուր («Զալցբուրգ»), 11

«Վալենսիա» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 2:0)

Կեւին Գամեյրո, 70

Հեռացում՝ Իերեմի Տոլիան («Սելթիկ»), 37, երկրորդ դեղին քարտ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 1:0)

Պաբլո Ֆորնալս, 80 - Բրունու Ֆերնանդեշ, 45+1

Հեռացում՝ Ժեֆերսոն («Սպորտինգ»), 50, երկրորդ դեղին քարտ

«Զենիթ» («Ռուսաստան») - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 0:1)

Մագոմեդ Օզդոեւ, 4, Սերդար Ազմուն, 37, 76 – Մեհմեթ Թոփալ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով