23:47  ,  21 փետրվարի, 2019

ԵԼ. «Արսենալը» 1/8 եզրափակիչում է, օրվա արդյունքները

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ: Անգլիական թիմը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին, որին առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով:

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով: Չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձաց հյուրերի բելառուս կիսապաշտպան Զախար Վոլկովը, իսկ 39-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին: 60-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:0 հույն պաշտպան Սոկրատիսը, որը փոխարինման էր դուրս եկել դրանից 4 րոպե առաջ:

«Արսենալի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին 78-րդ րոպեին փոխարինեց իսպանացի Դենիսի Սուարեսը:

Պայքարը 1/8 եզրափակիչում շարունակում են նաեւ Զագրեբի «Դինամոն», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», իտալական «Նապոլին», ավստրիական «Զալցբուրգը», իսպանական «Վալենսիան» ու «Վիլյառեալը» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Արսենալ» (Անգլիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 3:0  (առաջին հանդիպում՝ 0:1), (տեսանյութ)

Զախար Վոլկով, 4, ինքնագոլ, Շկոդրան Մուստաֆի, 39, Սոկրատիս, 60

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:2)

Միսլավ Օրշիչ, 15, Էմիր Դիլավեր, 33, Բրունո Պետկովիչ, 73

Հեռացում՝ Դավիդ Լիմբերսկի («Վիկտորիա Պլզեն») 87, երկրորդ դեղին քարտ

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 4:1 (առաջին հանդիպում՝ 2:2)

Լուկա Յովիչ, 23, Սեբաստիեն Ալեր, 27, 11մ, 80, Անտե Ռեբիչ, 88 – Ժունիոր Մորաես, 63

«Նապոլի» (Իտալիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

Սիմոնե Վերդի, 43, Ադամ Ունա, 75

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 4:0 (առաջին հանդիպում՝ 1:2)

Կսավեր Շլագեր, 17, Պատսոն Դակա, 29, 43, Մունաս Դաբուր, 90+4

Չիրացրած 11մ՝ Մունաս Դաբուր («Զալցբուրգ»), 11

«Վալենսիա» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 2:0)

Կեւին Գամեյրո, 70

Հեռացում՝ Իերեմի Տոլիան («Սելթիկ»), 37, երկրորդ դեղին քարտ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 1:0)

Պաբլո Ֆորնալս, 80 - Բրունու Ֆերնանդեշ, 45+1

Հեռացում՝ Ժեֆերսոն («Սպորտինգ»), 50, երկրորդ դեղին քարտ

«Զենիթ» («Ռուսաստան») - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 0:1)

Մագոմեդ Օզդոեւ, 4, Սերդար Ազմուն, 37, 76 – Մեհմեթ Թոփալ, 43

«Չելսի» (Անգլիա) - «Մալմե» (Շվեդիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին հանդիպում՝ 2:1)

«Ինտեր» (Իտալիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 1:0)

«Բայեր» (Գերմանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:0)

«Բետիս» (Իսպանիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 3:3)

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:2)

«Բենֆիկա» («Պորտուգալիա») - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 2:1)

«Գենկ» (Բելգիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում