23:08  ,  21 փետրվարի, 2019

«Չելսիի» մարզիչ Ջանֆրանկո Ձոլան հոսպիտալացվել է

Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Ջանֆրանկո Ձոլան լեղապարկի քարերի հեռացման վիրահատությունից հետո առաջացած խնդիրների պատճառով դարձյալ տեղափոխվել է հիվանդանոց, հաղոդրում է  Daily Mail-ը:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի 52-ամյա օգնականը բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումը վիրահատության պատճառով: Այդ խաղում «Չելսին» պարտվել էր 0:2 հաշվով:

Ձոլան այս շաբաթ բաց կթողնի «Չելսիի» մարզումները: Հիշեցնենք, որ նա նաեւ «Չելսիի» նախկին խաղացող է: Հանդես է եկել 1996-2003 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում