22:43  ,  21 փետրվարի, 2019

ԵԼ. Առաջին խաղակեսերից հետո. «Արսենալը» հաղթում է ԲԱՏԷ-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 21-ին անցկացվում են 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Լոնդոնի «Արսենալը» ընդունել է Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին, որին առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթում է 2:0 հաշվով: Չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել հյուրերի բելառուս կիսապաշտպան Զախար Վոլկովը, իսկ 39-րդ րոպեին աչքի է ընկել գերմանացի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին:

«Արսենալի» մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ընդմիջում է:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Արսենալ» (Անգլիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 2:0  (առաջին հանդիպում՝ 0:1), (տեսանյութ)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:2)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:2)

«Նապոլի» (Իտալիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:2)

«Վալենսիա» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 2:0)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:0)

«Զենիթ» («Ռուսաստան») - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:1)

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում