22:18  ,  21 փետրվարի, 2019

«Արսենալը» մտադիր է ձեռք բերել Թուրքիայի հավաքականի կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել իտալական «Ռոմայի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Ջենգիզ Ունդերին, հաղորդում է Calciomercato-ն: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը ցանկանում է 21-ամյա ֆուտբոլիստին իր կազմում տեսնել ամռանը: «Արսենալը» «Ռոմային» Ունդերի համար առաջարկել է 26 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը «Ռոմայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:

Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում