21:00  ,  21 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Բելառուսի ԲԱՏԷ-ի դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Արսենալ». Չեխ, Մոնրեալ, Կոսելնի, Մուստաֆի, Լիխտշտայներ, Ջակա, Գենդուզի, Իվոբի, Մխիթարյան, Օզիլ,  Օբամեյանգ:

Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» պարտվել էր 0:1 հաշվով:

Լոնդոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:55-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում