19:38  ,  21 փետրվարի, 2019

«Շիրակի» նորեկները՝ Ռուսաստանից եւ Մակեդոնիայից

Գյումրիի «Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի մեկնարկին ընդառաջ համալրել է կազմը: Ակումբը պայմանագրեր է կնքել ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Գևորգյանի և մակեդոնացի կիսապաշտպան Յուսուֆի Ֆատյոնի հետ:

Նրանք հաջող փորձաշրջան են անցել «Շիրակում»: Ֆատյոնի հետ կնքվել է մեկ տարվա պայամանգիր: Գևորգյանի պայմանագիրը նախատեված է մինչև 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում