18:19  ,  21 փետրվարի, 2019

«Լիվերպուլի» հարձակվողը Lamborghini-ն կայանել է հաշմանդամների համար նախատեսված հատվածում եւ կտուգանվի (ֆոտո)

Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է տհաճ իրավիճակում: Նա 250 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ Lamborghini մակնիշի ավտոմեքենան կայանել է հաշմանդամների համար նախատեսված հատվածում, հաղորդում է Mirror-ը:

Դեպքը տեղի է ունեցել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից (0:0) հետո գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի ընթրիքից առաջ: Ֆիրմինոն ստիպված կլինի վճարել տուգանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում