17:43  ,  21 փետրվարի, 2019

Երեւանի «Արարատի» ֆրանսիացի նորեկը

Երեւանի «Արարատն» ունի ֆրանսիացի նորեկ: Ակումբը պայմանագիր է կնքել 24-ամյա պաշտպան Աբուբակար Գասամայի հետ, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Transfermarkt.com-ը Գասամայի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 հազար եվրո:

Ֆրանսիայի եւ Սենեգալի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը 2016-ին հանդես է եկել ֆրանսիական «Ռենի» երկրորդ թիմում, 2017-ին տեղափոխվել է բելգիական «Մեխելեն»: 2018-ին խաղացել է բելգիական «Դունարեա Կալարասիում», իսկ նրա վերջին ակումբը մինչեւ Հայաստան տեղափոխվելը եղել է Ֆինլանդիայի «Իկյոնենը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում