15:04  ,  21 փետրվարի, 2019

Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել գոլի հեղինակ դառնալուց հետո

Կրասնոյարսկի «Ենիսեյը» Թուրքիայում ավարտին մոտեցող հավաքի վերջին ստուգողական խաղում 5:3 հաշվով հաղթել է ավստրիական «Դոյչլանդսբերգերին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտ է դուրս եկել ռուսական ակումբի մեկնարկային կազմում, իսկ 22-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: 58-րդ րոպենեին Սարկիսովը փոխարինվել է վնասվածքի պատճառով:

«Ենիսեյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն չի մասնակցել հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս