17:14  ,  21 փետրվարի, 2019

Վենգերը գաղտնի հանդիպում է ունեցել ՊՍԺ-ի նախագահի հետ

Լոնդոնի «Արսենալը» 22 տարի գլխավորած Արսեն Վենգերը գաղտնի հանդիպում է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ:

L'Equipe-ի համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում անցկացված թենիսի մրցախաղի ժամանակ: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն լուրեր են շրջանառվում, որ Ալ-Հելաիֆին մտադիր է մարզչական փոփոխություն կատարել ՊՍԺ-ում:

Վերջերս Արսեն Վենգերը հայտարարել էր, որ հրաժարվել է մի քանի ակումբների առաջարկներից եւ դեռ որոշում չի կայացրել ապագայի հարցում:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը՝ նվաճելով 19 տիտղոս: Մարզչական կարիերայի ընթացքում 69-ամյա Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում