14:07  ,  21 փետրվարի, 2019

Հովհաննես Համբարձումյանի գոլային փոխանցումը Կիպրոսում

Ֆուտբոլի Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Էնոսիսը» հյուրընկալվելիս ոչ ոքի է խաղացել «Պաֆոսի» հետ՝ 2:2:

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը 24-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս