16:09  ,  21 փետրվարի, 2019

Aeroflot Open. Հայ շախմատիստների արդյունքներն առաջին տուրում

Մոսկվայում մեկնարկած Aeroflot Open շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Հայաստանի հավաքականի նորեկ Հայկ Մարտիրոսյանը: Տիգրան Լ. Պետրոսյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը պարտվել են:

B մրցաշարում հաղթանակներ են տարել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Ռաֆայել Վահանյանը, Էլինա Դանիելյանը եւ Վահե Բաղդասարյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

C մրցաշարում արդեն կայացել է երկու տուր: Արթուր Ղարագյոզյանը տարել է երկու հաղթանակ եւ ընթանում է առաջատարների խմբում:

Հիշեցնենք, որ Aeroflot Open-ի առաջին տուրը փետրվարի 19-ին անավարտ էր մնացել Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում կեղծ ահազանգի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում