16:44  ,  21 փետրվարի, 2019

«Ռեալը» որոշել է բաժանվել Գարեթ Բեյլից

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա Արքայական ակումբից, գրում է Marca-ն:

«Ռեալի» ղեկավարությունն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ Բեյլը պարտվում է բրազիլացի Վինիսիուս Ժունիորի եւ իսպանացի Լուկաս Վասկեսի հետ մրցակցությունում: 29-ամյա ուելսցին պատրաստ էր հեռանալ դեռ նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն «Ռեալի» ղեկավարությունը կարողացավ համոզել նրան մնալ թիմում:

Բեյլի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», ինչպես նաեւ նրա նախկին ակումբ «Տոտենհեմը»: Ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 12 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Բեյլին ձեռք բերելու համար «Ռեալը» 2013-ի ամռանը 101 միլիոն եվրո էր վճարել «Տոտենհեմին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում