13:35  ,  21 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Սանեն, Բենզեման, Զանյոլոն ու Սոնը կպայքարեն լավագույն գոլի մրցանակի համար (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն գոլի 4 թեկնածուներին (տեսանյութ):

Շաբաթվա լավագույն գոլերը խփել են Քարիմ Բենզեման («Ռեալ»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»), Սոն Հյոն-Մինը («Տոտենհեմ») եւ 19-ամյա իտալացի Նիկոլո Զանյոլոն («Ռոմա»): Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին խաղերում կայացել են «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2, «Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:1, «Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2, «Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 3:0, «Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 2:0, «Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:3, «Լիոն» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0, «Լիվերպուլ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:0 դիմակայություններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում