13:09  ,  21 փետրվարի, 2019

Ռոնալդուն «Աթլետիկոյի» ֆանատներին հիշեցրել է իր հաղթանակները Չեմպիոնների լիգայում (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Ծանր երեկո էր: Եկեք պարզապես հավատանք հաջողությանը»,- Instagram-ում գրել է 34-ամյա ֆուտբոլիստը:

Մադրիդում կայացած խաղի ժամանակ իսպանական ակումբի ֆանատներն սուլել են Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին: Ռոնալդուն պատասխանել է ձեռքի 5 մատները ցուցադրելով, իսկ խաղից հետո նշել է հետեւյալը. «Ես 5 անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, իսկ «Աթլետիկոն» հաղթանակ չունի»:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» ու «Աթլետիկոյի» միջեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին Թուրինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում