11:59  ,  21 փետրվարի, 2019

Լեւոն Աղասյանը դարձյալ առաջին տեղն է գրավել Թուրքիայում

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանն առաջին տեղն է գրավել Թուրքիայում կայացած 1948թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկի մրցաշարում:

Կապանցի 24-ամյա եռացատկորդը գրանցել է 16.79 մ արդյունք։ Օրեր առաջ Լեւոն Աղասյանը հաղթել էր նաեւ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում:

Մրցաշարում իրենց ուժերն են փորձել նաեւ կապանցի եռացատկորդ Մարիետա Մինասյանը (12մ 18 սմ) եւ երեւանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը (7մ 4 սմ), ովքեր մրցանակային տեղ չեն գրավել:

Լեւոն Աղասյանը եւ գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը մինչեւ փետրվարի 27-ը կմարզվեն Ստամբուլում, որտեղից կմեկնեն Գլազգո` մասնակցելու մարտի 1-ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում