11:48  ,  21 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Ջեյսոն Դենայերը («Լիոն»), Տիագո Ալկանտարան («Բավարիա»), Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի») եւ Դիեգո Գոդինը («Աթլետիկո»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում նախորդ 2 օրերին կայացել էին «Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա) (2:0), «Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) (2:3), «Լիոն» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) (0:0), «Լիվերպուլ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա) (0:0) հանդիպումներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում