02:10  ,  21 փետրվարի, 2019

ՊՍԺ-ն շանս չտվեց Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեին»՝ 5:1 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրից հետաձգված խաղում չեմպին ՊՍԺ-ն տանը մրցեց Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեի» հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով:

ՊՍԺ-ն 24 խաղից հետո 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Լիլի» (25 խաղ) նկատմամբ ունի 15 միավորի առավելություն: «Մոնպելյեն» 38 միավորով 6-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

ՊՍԺ - «Մոնպելյե»՝ 5:1 (տեսանյութ

Լեյվին Կուրզավա, 13, Անխել Դի Մարիա, 45+1, Քրիստոֆեր Նկունկու, 73, Վիտորինո Հիլթոն, 78, ինքնագոլ, Կիլիան Մբապե, 79 – Ֆլորան Մոլե, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս