00:50  ,  21 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 20-ին անցկացվում են 1/8 եզրափակիչի վերջին խաղային օրվա 2 հանդիպումները:

Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է Թուրինի «Յուվենտուսին»: Առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցում է գերմանական «Շալկեի» հետ եւ պարտվում է 1:2 հաշվով: Արգենտինացի Սերխիո Ագուերոյի գոլից հետո խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը երկու անգամ ստացան 11 մետրանոցի իրավունք եւ արդյունավետ իրացրին դրանք: Դուբլի հեղինակ դարձավ ալժիրցի կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը: 

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:0 (տեսանյութ)

«Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:1 (տեսանյութ)

Նաբիլ Բենտալեբ, 38, 11մ, 45, 11մ  - Սերխիո Ագուերո, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում