00:11  ,  21 փետրվարի, 2019

«Լիվերպուլի» հարձակվողի տունը թալանել են արդեն երկրորդ անգամ

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տունը թալանել են Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման ժամանակ, հաղորդում է Liverpool Echo-ն:

Փետրվարի 19-ին տեղի ունեցած այդ խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:

Մանեի տունը թալանել էին նաեւ 2017թ. նոյեմբերի 1-ն, դարձյալ Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ: Այն ժամանակ «Լիվերպուլն» ընդունել էր «Մարիբորին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս