23:47  ,  20 փետրվարի, 2019

Սամի Խեդիրայի սրտի վիրահատությունը հաջող է անցել

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի սրտի վիրահատությունը լավ է անցել:

«Այսօր հաջողությամբ ենթարկվել են վիրահատական միջամտության: Ամեն ինչ անցավ գերազանց: Կարճատեւ հանգստից հետո կկարողանամ վերադառնալ: Շնորհակալ եմ հաղորդագրությունների, աջակցության եւ բարեմաղթանքների համար»,- Ինստագրամում գրել է Խեդիրան:

Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մարզումները կվերսկսկի մեկ ամիս հետո:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Խեդիրան վնասվածքների հետեւանքով մասնակցել է 9 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս