22:51  ,  20 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. «Սեւիլիան» դուրս թողեց «Լացիոյին»

Իսպանական «Սեւիլիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ: Իսպանացի Պաբլո Մաչինի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում տանը իտալական «Լացիոյին» հաղթեց 2:0 հաշվով: Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերը եւ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան:

Հիշեցնեն, որ Հռոմում տեղի ունեցած առաջին խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը եւս պարտվել էր «Սեւիլիային»՝ 0:1:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:0), (տեսանյութ)

Վիսամ Բեն Եդեր, 20, Պաբլո Սարաբիա, 78

Հեռացումներ՝ Ֆրանկո Վասկես («Սեւիլիա»), 60, երկրորդ դեղին քարտ, Ադամ Մարուշիչ («Լացիո») 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով