22:15  ,  20 փետրվարի, 2019

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպումներ կանցկացնի Լատվիայում

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Լատվիայում երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի այդ երկրի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումները տեղի կունենան մարտի 22-ին եւ 24-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Կիպրոսում Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվել է Եկատերինբուգի «Ուրալի» 1998, 1999 եւ 2000 թթ. ծնված ֆուտբոլիստներից կազմված թիմին:

Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 22-ին կմրցի նաեւ Ռուսաստանի Մ-19 հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում