21:47  ,  20 փետրվարի, 2019

Նեյմար. Վնասվածքից հետո երկու օր տանը արտասվում էի

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է ոտքի կոտրվածքից հետո ունեցած ապրումների մասին:

«Կարծում եմ՝ այս անգամ վնասվածքն ավելի բարդ է, քան անցած անգամ: Այն ժամանակ ասացի, որ եկեք արագ վիրահատենք եւ լուծենք խնդիրը: Ապրումների պատճառ չկար: Այս անգամ հետազոտման համար ավելի շատ ժամանակ պահանջվեց: Երկու օր տանն արտասվում էի»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Նեյմարը հունվարի 23-ին վնասվածք էր ստացել «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում: Ոտնաթաթի 5-րդ թաթոսկրի կոտրվածքի պատճառով նա բաց կթողնի 10 շաբաթ: Մանրակրկիտ հետազոտությունից հետո որոշվել է, որ վիրահատության անհրաժեշտություն չկա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում