18:50  ,  20 փետրվարի, 2019

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստների մարզումներն իսպանական «Լեգանեսում»

Երեւանի «Փյունիկի» 7 պատանի ֆուտբոլիստներ սկսել են մարզումները իսպանական «Լեգանեսի» ակադեմիայում, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով տեսանյութ: Պատանի խաղացողներն անցած շաբաթ էին մեկնել Իսպանիա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Փյունիկի» եւ «Լեգանեսի» միջեւ կնքվել էր համագործակցության համաձայնագիր: Պայմանավորվածության համաձայն՝ ամեն տարի «Փյունիկի» լավագույն պատանի ֆուտբոլիստները վերապատրաստման համար կմեկնեն «Լեգանես»։ Փորձի փոխանակման շրջանակում «Փյունիկից» «Լեգանես» կգործուղվեն նաեւ մարզիչներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում