18:09  ,  20 փետրվարի, 2019

«Արցախի» պարտությունը Վրաստանում

Երեւանի «Արցախը» ստուգողական հանդիպում է անցկացրել Վրաստանում՝ մրցելով Թբիլիսիի «Շևարդենի 1906» թիմի հետ եւ պարտվել է 1:3 հաշվով: «Արցախի» կազմում միակ գոլը խփել է Էդուարդ Ավագյանը։

«Արցախը» մազրումային հավաք է անցկացնում Թբիլիսիում: Այս հանդիպումը նախապես պայմանավորված չի եղել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաղում փորձարկվել են 5 նորեկներ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացրած նախորդ ստուգողական հանդիպումներում «Արցախը» 0:1 հաշվով պարտվել էր վրացական «Նորչի Դինամոյին», 0:3 հաշվով՝ Թելավիի «Կախեթիին», 1:0 հաշվով հաղթել վրացական «Գագրային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս