17:10  ,  20 փետրվարի, 2019

Լեւոն Արոնյանը՝ FIDE World Chess Grand Prix-ի մասնակից

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է FIDE World Chess Grand Prix շարքի մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

FIDE World Chess Grand Prix շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Արոնյանից բացի մասնակիցների թվում են ռուսաստանցիներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին եւ Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան: Եվս մեկ մասնակից կներկայացնի Իսրայելը:

Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) եւ Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը չի մեկնի Համբուրգի մրցաշարին:

Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 800 հազար եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս