16:06  ,  20 փետրվարի, 2019

Յուրա Մովսիսյանը Հայաստանում է

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին Հայաստանում է:

Փետրվարի 20-ին 31-ամյա ֆուտբոլիստն այցելել է Ավանի Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետեւել է կանանց Հայաստանի Մ-19 հավաքականի մարզմանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Յուրա Մովսիսյանը նշել է, որ իր աղջիկը եւս ֆուտբոլ է խաղում, եւ նա նորմալ է համարում կանանց ֆուտբոլը:

Հիշեցնենք, որ 2018-ի վերջնամասում Յուրա Մովսիսյանը հեռացել էր ամերիկյան «Չիկագո Ֆայրից», որի կազմում մասնակցել է MLS-ի ավարտված մրցաշրջանի 4 հանդիպման: Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում» ու «Ռեալ Սոլթ Լեյքում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում», շվեդական «Յուրգորդենում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում