15:43  ,  20 փետրվարի, 2019

Հովհաննես Գաբուզյանն առաջին տեղն է գրավել ԱՄՆ-ում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը նվաճել է ԱՄՆ-ի Ֆորտ Ուորֆ քաղաքում անցկացված Southwest Class Championships շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը: Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ բարելավել անհատական վարկանիշը, փոխանցում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Մրցաշարին մասնակցում էին 84 շախմատիստներ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում