10:12  ,  21 փետրվարի, 2019

«Արսենալ» - ԲԱՏԷ. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կընդունի Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին, որին առաջին մրցավեճում պարտվել է նվազագույն հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.14 գործակցով: Բելառուսական ակումբի հաղթանակն ունի 23.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 9.00:

Փետրվարի 21-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում