17:43  ,  20 փետրվարի, 2019

Պիկե. Լավ է, որ «Ռեալը» չունի հոկեյի թիմ

«Բարսելոնայի» կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է բասկետբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին, որում «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում 94:93 հաշվով հաղթել էր Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումից հետո մադրիդյան ակումբը դժգոհություն էր հայտնել մրցավարների աշխատանքի վերաբերյալ:

«Մրցավարը սխալներ էր թույլ տալիս «Ռեալի» օգտին, այլապես «Բարսելոնան» հանգիստ կհաղթեր հիմնական ժամանակում: «Ռեալը» հաճախ է աղմուկ բարձրացնում, դա սովորական երեւույթ է: Ի ուրախություն մեզ, «Ռեալը» չունի հոյեկի կամ հանդբոլի թիմ, եւ ստիպված չենք նաեւ այնտեղ ականատես լինել այս ամենին: Նրանք միշտ օգտվում են մեկ մարտավարությունից՝ բողոքել: Իսկ հետո տեղի է ունենում այնպիսի բան, ինչպիսին եղավ «Աթլետիկոյի» դեմ խաղում, եւ մրցավարներն օգնում են նրանց: Եվ բոլորը լռում են»,- Պիկեի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրից հետո առաջատար «Բարսելոնան» 9 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Ռեալից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում