15:15  ,  20 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստն իր տանը հանդիպել է 4 կողոպտիչների

Մյունխենի «Բավարիայի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Մարտին Դեմիչելիսի տունը թալանել են իսպանական Մարբելիայում, գրում է Mirror-ը:

Կողոպտիչները գողացել են գումար ու թանկարժեք իրեր: Լսելով ձայներ տան առաջին հարկից՝ Դեմիչելիսն արթնացել է եւ ցած իջել: Տեսնելով նրան՝ 4 չարագործները դիմել են փախուստի: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մարտին Դեմիչելիսը 2017 թվականին է ավարտել կարիերան: Արգենտինայի հավաքականում նա անցկացրել է 51 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում