13:14  ,  20 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը գնել են չինական ակումբ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր City Football Group ընկերությունը գնել է չինական «Սիչուան» ակումբը, տեղեկացնում է Sky Sports-ը:

«Սիչուանը» հանդես է գալիս Չինաստանի երրորդ դիվիզիոնում:

«Մանչեսթեր Սիթիից» բացի, City Football Group-ին են պատկանում «Նյու Յորք Սիթի» ու «Մելբուրն Սիթի» ակումբները: Կազմակերպության հիմնադիրն էր շեյխ Մանսուրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում